Body Say, ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոյի երգը, որը թողարկվել է որպես նվեր իր երկրպագուներին։ Առաջին անգամ երգչուհին կատարել է երգը Future/Now համերգային շրջագայության ժամանակ։ Այն թողարկվել է սթրիմինգով՝ Island, Hollywood և Safehouse Records լեյբլներում՝ 2016 թվականի հուլիսի 1-ին, pop radio-ով՝ 2016 թվականի հուլիսի 12-ին և հասանելի է դարձել iTunes-ով՝ 2016 թվականի հուլիսի 15-ին[1][2][3][4]։
Երգի հեղինակներն են Լովատոն, Սայմոն Վիլքոքսը և Նոլան Լամբրոզան (որը նաև աշխատել է Սելենա Գոմեսի հետ «Good for You» և Ռիտա Օրայի հետ՝ «Poison» երգերի համար)։ Նոլանի պրոդյուսերավորման հետ կապված՝ երգը համեմատվել է Գոմեսի հիթի հետ[5]։
Երգի պրեմիերան կայացել է հունիսի 30-ին iTunes-ով՝ Նոր Զելանդիայում, իսկ հուլիսի մեկին ԱՄՆ-ում և ողջ աշխարհում[6]։
2016 թվականի հունիսի 29-ին Լովատոն շրջագայություններ է սկսել Նիք Ջոնասի հետ՝ Ատլանտայում կայացած «Future Now Tour» համերգային շրջագայության շրջանկներում, որտեղ առաջին անգամ երգը կատարվել է լայն հասարակության առաջ[7]։
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201648. Ստուգվել է December 6, 2016.
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201638 into search. Ստուգվել է September 26, 2016.